News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ բյուրոյի նիստում, սեպտեմբերի 5-ին քննարկվել է Թուրքիայի հարցը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում ընդգրկված գլխավոր հարցերը եղել են ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հաղորդումները: Հիմնականում անդրադարձ է կատարվել ամառվա ընթացքում եվրոպական տարբեր երկրներում, առաջին հերթին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին, պետական հեղաշրջման փորձին եւ դրան հաջորդած գործողություններին ու ստեղծված իրավիճակին: ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ քաղաքական գործիչները պետք է իրենց հասարակություններում քաղաքացիներին պաշտպանելու հատուկ պարտավորություն կրեն՝ մերժելով ահաբեկչությունը, ազգամիջյան լարվածությունը եւ պիտակավորումը, աճող պոպուլիստական անհանդուրժող եւ արմատական հռետորաբանությունը, պետք է հիշեն հասարակությունները միավորող արժեքների եւ ընդհանուր շահերի ու ձեռքբերումների, այդ թվում, ամենակարեւորը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների վրա հիմնված միասնական համաեվրոպական իրավական տարածության ստեղծման մասին: Պարոն Ագրամունտը կարեւորել է Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների ուժեղացման գործընթացը եւ կոչ արել խստորեն հետեւել ներքին իրավական ընթացակարգերին եւ Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵԽԽՎ նախագահ Պ. Ագրամունտի եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի այցերը Թուրքիա եւ դրանց ընթացքում նրանց կողմից կատարված աշխատանքներն ու հայտարարությունները: Բյուրոն կիսել է պարոն Յագլանդի կարծիքն այն մասին, որ պայքարը դավադիրների դեմ չի կարող ընթանալ ժողովրդավարական նորմերի պահանջների խախտումով: Իր հաղորդագրության մեջ պարոն Յագլանդն ընդգծել է, որ թեեւ Թուրքիան շեղվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, բայց կոնվենցիան շարունակում է կիրառվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերահսկողության ներքո: Այսպիսով, իշխանությունների կողմից ցանկացած ձեռնարկված միջոց խիստ համաչափ պետք է լինի սպառնալիքի ոգուն եւ եվրոպական չափանիշներին՝ այդ թվում բացառելով ճնշումներն ուղղված խոսքի ազատությանը, լրագրողների հետապնդումներին, որոնք գրանցվել են Թուրքիայում նաեւ մինչ հեղաշրջումը:

Քննարկվել են նաեւ Ռուսաստանի Դաշնություն Պեդրո Ագրամունտի կատարած այցին, Պետական Դումայի եւ Դաշնության խորհրդի նախագահների եւ առաջատար պատասխանատուների հետ հանդիպումներին առնչվող հարցեր:

Բյուրոյի սեպտեմբերյան նիստի քննարկման օրակարգային հարցերից է եղել նաեւ «Իրավիճակը Կոսովոյում եւ Եվրոպայի խորհրդի դերը» բանաձեւի 13-րդ կետի կատարման հարցը, որով առաջարկվում է Կոսովոյի պատվիրակության հետ համագործակցության նոր ձեւաչափ:

Բյուրոյի նիստի ընթացքում ընդունվել է ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի օրակարգի նախագիծը, քննարկվել են մի շարք երկրներում, այդ թվում Վրաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Մարոկկոյում, Մոլդովայում եւ այլ երկրներում ընտրությունների ժամանակ դիտորդներ ուղարկելու խնդիրները, մի շարք զեկույցներ եւ առաջարկներ համապատասխան հանձնաժողովներ ուղարկելու եւ այլ աշխատանքային հարցեր:

ԵԽԽՎ բյուրոյի սեպտեմբերյան նիստի աշխատանքների ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծիքներ է փոխանակել ԵԽ գլխավոր քարտուղարի, հանձնաժողովների նախագահների, մի շարք երկրների ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ