News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ եպիսկոպոսների, կատարվել է Հանրապետական մաղթանք՝ Արցախ աշխարհի խաղաղության եւ բարօրության համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ պաշտոնատար անձինք, զինվորականներ եւ շուշեցիներ:

Եկեղեցու ղողանջների ներքո եկեղեցականների թափորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Արցախի Հանրապետության նախագահին առաջնորդել է եկեղեցի: Հանրապետական մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամն է բերել ներկաներին։

«Գոհություն ու փառք ենք մատուցում Տիրոջը, որ առիթն ունենք Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների հետ գտնվելու օրհնյալ մեր Արցախ աշխարհում եւ ազատագրական մեր պայքարի խորհրդանիշը հանդիսացող Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարելու Հանրապետական մաղթանք՝ հայցով առ Աստված, որ խաղաղ ու անվրդով պահի Արցախի եւ Հայաստանի սահմանները եւ Իր արարչական սերն ու խնամքը հովանի դարձնի հերոսական արցախահայությանը:

Այս օրերին մեր ժողովուրդը տոնախմբում է Արցախի անկախության 25-րդ տարեդարձը՝ պանծալի հոբելյանը մեր նորօրյա պատմության ամենանշանակալի իրադարձության: Մենք վերստին արժեւորում ենք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները եւ խոնարհումով հիշում մեր բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հանուն Արցախի ազատության եւ մեր hայրենիքի ապահովության:

Նախորդ երկուսուկես տասնամյակները եղան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության զորացման եւ հաջողությունների աստիճանական ամրապնդման տարիներ: Ապրիլյան վերջին իրադարձությունները, սակայն, եկան հավաստելու, որ մենք տակավին մեծ անելիքներ ունենք Արցախի պետականության ամրապնդման եւ մեր հայրենքի սահմանների անվտանգության ապահովման գործում: Թշնամու չդադարող ոտնձգությունների պայմաններում մենք պիտի շարունակենք միասնաբար զորացնել մեր բանակը, շենացնել ու հզորացնել Արցախը:

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ու եկեղեցական կառույցների ամեն հնարավորությամբ ձեր կողքին է, սիրելի քաջարի արցախցիներ՝ մշտապես սատար ու աջակից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման եւ Արցախում արժանապատիվ կյանքի կառուցման ջանքերին:

Անցնող 25 տարիներին Արցախը դարձել է ոգին մեր ժողովրդի միասնականության, մեր հաղթանակի, ազգային մեր զարթոնքի խորհրդանիշը: Արցախի շուրջ համախմբվել է ջանքն ու ջիղը համայն հայության, թեւ առել հաղթանակների վստահությունն ու տեսիլքը: Արցախը սրտում է համայն հայության, որը նրա անկախության պաշտպանն ու երաշխավորն է:

Մեր վանքերում նորանոր ընտանիքներ են օրհնվելու եւ հայ մանուկներ են մկրտվելու մեր եկեղեցիների սուրբ ավազաններում՝ նոր շունչ բերելով մեր կյանքին, շունչն ու ոգին վառ հավատքի, պայծառ մտքի, արարումի ու առաջադիմության», - ասել է Վեհափառ Հայրապետը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցուն Տիրոջ Ս․ Խաչելության պատկեր է նվիրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Ամենաշատ