News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում նշվելու է Գինու տոնը: Այս տարի միջացառումը կկայանա հոկտեմբերի 17-ին Արենի գյուղում:

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության ղեկավար Մեխակ Ապրեսյանի խոսքով, տոնը կարող է դառնալ ավանդական:

Գինու տոնի շրջանակում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ`օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ: Հյուրերը ներկա կլինեն նաեւ աշխարհի ամենաերկրա ճոպանուղում բացմանը Տաթեւում:

Տեղի կունենան գինու եւ պանրի համտեսում, ձիարշավի մրցում, կբացվի նկարների ցուցահանդես: Արենիի վարպետները հյուրերին կծանոթացնեն զամբյուղների հյուսմանը, լավաշի, գաթայի եւ արիշտայի թխմանը, իսկ հայ աղջիկները գինու համար ոտքերով խաղող կճզմեն, հանդես կգան ազգային երգի եւ պարի խմբեր, կգործարկվի ջրաղաց, տեղի կունենա «Արենի» գինու շշի պիտակի էսկիզի մրցույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ