News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Airbus-ը սկսել է Հայաստանից լազերային օպտիկա գնել: Հունա-հայկական LT-Pyrkal համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն Գագիկ Բունիաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ֆրանսիական ավիաընկերությունը 2015 թվականից Հայաստանում փորձնական խմբաքանակ էր գնում, իսկ հետո սկսեց արդեն սերիական խմբաքանակ ձեռք բերել:

Ֆրանսիացիներին հետաքրքրել են լազերի պոմպային խցիկները՝ սարքեր, որոնցում լուսադիոդները հավաքում են լույսը, այնուհետեւ այն փոխանցում շափյուղե բյուրեղներին, որը էներգիայով հագենալով՝ սկսում է լազերային ճառագայթում կատարել:

Ընկերությունը սինթետիկ շափյուղայի հիմքով լազերային օպտիկական համակարգեր է արտադրում: Հայաստանում շափյուղան աճեցվել է, սակայն ինչ-որ ժամանակ առաջ արտադրությունը դադարեցվեց: «Հույս ունենք, որ կվերականգնվի, որովհետեւ մեզ տեղական հումքը մտապես գոհացրել է»,- հայտարարեց Բունիաթյանը:

Ընկերության սարքերն արտահանվում են Եվրոպա եւ ԱՄՆ, ինչպես նաեւ Հնդկաստան, Չինաստան, Կորեա, Ճապոնիա, փոքր քանակով՝ Ռուսաստան: Վերջին շրջանում աճում է կարծր լազերների համար ձեռնարկության արտադրած բաղադրամասերի պահանջարկը:

«Պարզվեց, որ լազերային տեխնիկայի շուկան կայուն էր վերջին տարիներին համաշխարհային տնտեսության տատանումների հանդեպ: Բացի այդ՝ այս ոլորտում դեռեւս չեն գործում չինական ընկերությունները, հետեւաբար՝ գնի հարցում ուժգին ճնշում չկա»,- նշեց Բունիաթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ