News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գորիսում հանդիպել է հարյուրից ավելի սփյուռքահայ լրագրողների եւ խմբագիրների հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանին հանդիպելու նպատակով սփյուռքահայ լրագրողներն ու խմբագիրները Գորիս են ժամանել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից, որտեղ մասնակցել են Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 12-16-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կկայանա «21-րդ դարի տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով համաժողով, որին  մասնակցելու համար Սփյուռքի 25 երկրներից կժամանեն 100 հայ լրագրողներ:

Թվով 5-րդ համաժողովին այս անգամ ներկա են լինելու ոչ միայն տպագիր մամուլի ներկայացուցիչներ, այլեւ լրագրողներ հեռուստաընկերություններից, ռադիոյից եւ էլեկտրոնային պարբերականներից:

Միջոցառումն իրականացվում է «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում, որի ընթացքում  հոկտեմբերի 17-19-ին կանցկացվի  նաեւ ֆինանսիստների եւ բանկիրների  առաջին հավաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ