News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Օրերս ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ուսումնական մասում տեղի ունեցավ վարսահարդարման կարճաժամկետ դասընթացի մասնակիցներին վկայականների հանձնման արարողությունը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ դասընթացը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության եւ Երեւանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության եւ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ համագործակցությամբ:

Հիմնարկի աջակցությամբ բանտի ուսումնական մասում վերանորոգվել եւ կահավորվել է վարսահարդարման ուսուցման համար անհրաժեշտ գույքով, նյութերով ու պարագաներով հագեցած մասնագիտական սենյակ:

Նախաձեռնությունը հնարավոր է դարձել իրականացնել Լիտվայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ եւ Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ իրականացվող՝ «Ավելի բարենպաստ պայմանների ստեղծում նախկին կին դատապարտյալների վերաինտեգրման համար» ծրագրի շրջանակներում:

Ազատազրկված 8 կին դատապարտյալներ հաջողությամբ ավարտեցին վարսահարդարման կարճաժամկետ դասընթացը եւ սեպտեմբերի 28-ին ստացան վկայականներ:

Միջոցառմանը ներկա էին եւ ողջույնի խոսքով հանդես եկան Լիտվայի դեսպանն ու հյուպատոսը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության, «Աբովյան» ՔԿՀ-ի եւ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, դասընթացի կազմակերպիչները:

Ամփոփիչ միջոցառման ժամանակ դասընթացին մասնակցած կանայք ցուցադրեցին իրենց ձեռք բերած հմտությունները՝ կատարելով կտրվածքներ, տոնական եւ ամենօրյա սանրվածքներ, հարդարում, հյուսքեր եւ այլն:

Տպել
Ամենաշատ