News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ժամը 11-ին Վանաձորի 30/03  տեղամասում իր ընտրական պարտքը կատարեց ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորող թեկնածուն՝ Նելսոն Մամուլյանը։

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հանուն ինչի քվեարկեց, թեկնածուն պատասխանեց. «Հանուն բարեկեցիկ Վանաձորի, հանուն գրավիչ Վանաձորի, հանուն 20-րդ դարից 21 դար տեղափոխվելու հավակնություն ունեցող Վանաձորի»։

Նա նշեց, որ առավոտից մինչ այժմ կուսակցության գրասենյակում ահազանգ չի ստացվել։ «Հույս ունեմ, որ ողջ օրը կշարունակվի նույն տեմպով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Վանաձորում ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն։

Տպել
Ամենաշատ