News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուկրաինան Նիդեռլանդներին է վերադարձրել հոլանդական «ոսկեդարի» 5 նկար, որոնք Հորն քաղաքի Արեւմտյան Ֆրիսլանդիայի թանգարանից գողացվել էին 2005 թվականին: Այս մասին հաղորդում է DW-ն:

Դրանք Ուկրաինայում հայտնաբերել էին 2016 թվականին: Նկարներից 4-ը գտել էին ուկրաինական իշխանությունները, հինգերորդը մայիսին «անհայտ գնորդը» կամավոր փոխանցել էր Կիեւում Նիդեռլանդների դեսպանությանը:

Թանգարանի տնօրինությունը հայտնել է, որ կտավները լրջորեն վնասվել են, ներկայում դրանց վերականգնման համար միջոցներ են փնտրում:

Բացի այդ կտավներից՝ 2005 թվականին Արեւմտյան Ֆրիսլանդիայի թանգարանից եւս 19 նկար եւ արծաթից 70 իր էին գողացել: Դրանք մինչեւ հիմա չեն հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ