News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կարմիր եւ ծիրանագույն երանգներով զարդարված «Երեւան՝ արեւի քաղաք»-ի Շահումյան հրապարակում «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում կայացավ հնաոճ մեքենաների՝ արդեն ավանդական դարձած ցուցադրությունը։ Երեւանցիների եւ քաղաքի հյուրերին «զարմացնելու էին եկել» ավելի քան 30 ավտոմեքենա՝ թե խորհրդային, թե արտասահմանյան արտադրության։ Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է տարբերվում 2016-ի ցուցադրությունը անցյալ տարիներին կազմակերպվածներից.

«Այս տարի առաջին անգամ ցուցադրվում են 5 նոր արտասահմանյան մեքենա՝ 1941-ի արտադրության Packard, Ford Galaxy, BMW, որոնք ռետրո մեքենաների սիրահարները ներկրել են Հայաստան»,- ասաց Աղաջանյանը։

Զրուցեցինք նաեւ մեքենաների վարորդներից մի քանիսի հետ։ Տեղեկացանք, որ ցուցադրություններից բացի վարորդները հնաոճ մեքենաներով մասնակցում են նաեւ երթերի, հարսանեկան կամ այլ միջոցառումների։ Իսկ կարմիր «Զապարոժեց Zaz 965»-ը արդեն նկարահանվել է երկու հայկական ֆիլմում։ Հենց այս մեքենան էր վարում «Սիրո գործակից» ֆիլմի գլխավոր հերոս Արամի կերպարը մարմնավորող Հայկ Մարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ