News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեղի է ունեցել ահաբեկչության վերաբերյալ քննարկում «Ոչ ատելություն, ոչ վախ» (No hate No fear) խորագրով:

NEWS.am-ի հատուկ թղթակիցը հաղորդում է Ստրասբուրգից, որ հանձնաժողովի նիստին մասնակցում էին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, Լուսիանա Միլանին եւ Անտոնի Լիրիսը, որոնց դուստրն ու կինը համապատասխանաբար զոհվել են «Բատակլանում» 2015թ. նոյեմբերի 13-ին:

Լուսիանա Միլանին ներկաներին պատմեց, որ իր կյանքը բաժանվել է երկու մասի՝ նոյեմբերի 13-ից առաջ, երբ ինքը երջանիկ կին էր, եւ նոյեմբերի 13-ից հետո, երբ ինքը կորցրել է դստերն ու կյանքն ամբողջովին փոխվել է:

«Ահաբեկչության հետեւանքով զոհվածները ատելության զոհ են, բայց ո՞րն էր պատճառը, ես չեմ հասկանում: Ահաբեկչություն իրականացնողները բոլորը երիտասարդ են եւ սպանում են իրենց նման երիտասարդներին: Մտածում եմ՝ ի՞նչ են զգում մարդասպանների մայրերը, երբ իմանում են, թե ինչ են արել իրենց երեխաները»,- ասաց դստերը կորցրած կինը:

Լուսիանա Միլանին նշեց, որ մարդկանց աջակցությունն իրենց համար շատ կարեւոր է, իրենք զգում են նաեւ Ֆրանսիայի իշխանությունների աջակցությունը, սակայն լավ կլիներ, թե եվրոպական կառույցների նույնպես դա զգային:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Անտոնի Լիրիսը, որի կինը զոհվել է Փարիզի ահաբեկչությունների ժամանակ: Ըստ Լիրիսի՝ վախը երաժշտության տեսակ է, որը ստիպված ես լսել ամբողջ մարմնով:

«Դուք չպետք է մոռանաք, որ մեզնից մեկն եք: Այստեղ գալիս հենց այս մասին էի մտածում. դուք չպետք է մոռանաք, որ այս հասարակության մի մասնիկն եք, դուք մեզնից մեկն եք ու պետք է զգաք այն, ինչ մենք ենք ուզում: Ոչ ատելություն, ոչ վախ. սա միայն սկիզբն է, պետք է ընդունել վախը, միայն դրանից հետո է հնարավոր առաջ գնալ: Փարիզի ահաբեկչությունից օրեր անց ֆրանսիացիները վերսկսեցին իրենց բնականոն կյանքը, սակայն միեւնույնն է՝ վախենում էին, պետք է հաղթահարել դա»,- ասաց Լիրիսը:

Ներկա պատգամավորներն իրենց աջակցությունը հայտնեցին զոհվածների ընտանիքներին, ողջունեցին Լիրիսին եւ Միլանին, որ եկել ու խոսում էին իրենց զգացմունքների եւ ապրումների մասին:

Հանձնաժողովի քննարկմանը մասնակցում էր նաեւ Միացյալ թագավորության հակաահաբեկչական օրենքի անկախ փորձագետ Դեյվիդ Անդերսոնը, որն իր խոսքում ընդգծեց՝ խիստ օրենքներով պետք է պայքարել ահաբեկչության դեմ:

«Մենք պետք է պաշտպանենք մարդկանց իրավունքները, պետք է աջակցենք բոլորին: Պետք է խոստորեն պատժվեն բոլոր նրանք, որոնք բռնություն են գործադրում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 13-ի ուշ երեկոյան Փարիզի միանգամից 6 շրջանում ահաբեկչություններ էին տեղի ունեցել, որոնց հետեւանքով զոհվել էր 129 մարդ։ Ահաբեկիչները գրոհել էին նաեւ «Բատակլան» թատրոնի շենքը եւ սպանել ներսում գտնվող մարդկանց:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ