News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Լազերային տեխնիկա» հայկական ընկերությունը շափյուղայից թասակ-ծածկոցներ է արտադրում ինքնանշանառող հրթիռների համար եւ դրանք արտահանում Գերմանիա ու Իսրայել:

NEWS.am-ի հետ զրույցում «Լազերային տեխնիկա» ՓԲԸ բյուրեղների աճի դեպարտամենտի ղեկավար Սամվել Գյուլբուդաղյանը հայտնեց, որ թասակ-ծածկոցներն ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում:

Թասակը հրթիռի գլխիկը պաշտպանում է արտաքին ազդեցությունից եւ բարելավում դրա աերոդինամիկան: Ընկերությունն ինքն է արհեստական շափյուղա աճեցնում եւ տալիս անհրաժեշտ ձեւը:

«Իհարկե, ե՛ւ Գերմանիայում, ե՛ւ Իսրայելում կա նման տեխնիկայի սեփական արտադրություն: Բայց մենք գնի եւ որակի լավ հարաբերություն ունենք»,- ասել է ինժեները:

Բացի այդ, ընկերությունը Բաղդասարովի մեթոդով բյուրեղներ աճեցնելու խորհրդային տեխնոլոգիաներ է կիրառում (հորիզոնական ուղղված մեթոդով): Արտասահմանում այն զարգացում չի գտել աճեցման գործընթացի կառավարման բարդության պատճառով:

«Այստեղ շատ բան կախված է սարքերի հետ աշխատելու մասնագետի կարողությունից: Իսկ Արեւմուտքում նախընտրում են անցնել ամբողջովին ավտոմատացված համակարգի: Այդպես աշխատելը հեշտ է, բայց բյուրեղների որակը հարաբերականորեն ցածր է, իսկ չափերը՝ փոքր»,- պարզաբանել է նա:

«Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն 100 տոկոսով ՀՀ ՊՆ  ձեռնարկությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ