News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լազերի համար հայկական բյուրեղները փորձարկում են Ֆրանսիայում՝ սառը ջերմամիջուկային սինզթեզով ԱԷԿ մակետի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լազերային տեխնիկա» ՓԲԸ բյուրեղների աճի դեպարտամենտի ղեկավար Սամվել Գյուլբուդաղյանը:

Բյուրեղներն արդեն պատենտավորվել են ԱՄՆ-ի համար: Նրանցից յուրաքանչյուրը թույլ է տալիս մինչեւ մի քանի տասնյակ կիլովատտ հզորության լազեր ստանալ, որը մասնակցում է ցածր ջերմաստիճանի տակ սինթեզի ռեակցիային:

Ֆրանսիայում նման ռեակցիաների ուսումնասիրության համար կառուցվել է ատոմակայանի մակետ: Այնտեղ փորձարկում են հայկական բյուրեղները:

Եթե ֆրանսիացիները տեսնեն, որ այդ բյուրեղների վրա հաջողվում է անհրաժեշտ հզորության լազեր ստանալ, ապա պատվերները կարող են արդեն սերիական դառնալ: Մի կայանի համար կարող է անհրաժեշտ լինել մոտավորապես 500 բյուրեղ:

Հայ ինժեներների նոու հաուն իտրիում-ալյումինե նռնաքարի սինթետիկ բյուրեղներն են (YAG): Ընկերությունն օգտագործում է Բաղդասարովի խորհրդային մեթոդը, որը թույլ է տալիս անհրաժեշտ մեծության եւ մաքրության բյուրեղներ ստանալ: Դրանցում լազերը կարող է հավաքել անհրաժեշտ հզորությունը:

«Մենք բյուրեղներ ենք աճեցնում, որոնք ակտիվանում են նաեւ այլ հազվագյուտ մետաղներով, օրինակ, նեոդիմով: Արտասահմանում դրանք դեռ պետք են: Քանի որ տարեցտարի լազերային տեխնոլոգիաները ավելի են շատանում, ընդ որում՝ ամենուր՝ բժշկությունից մինչեւ մեքենաշինություն»,- նշել է Գյուլբուդաղյանը:

«Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն 100 տոկոսով ՀՀ ՊՆ  ձեռնարկությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ