News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին «հիմնավորապես անլուրջ մարդ» է անվանել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: 

«Ամերիկան հզոր երկիր է, այն կարող է հաղթահարել՝ ինչ ասես, բայց Ամերիկան չի կարող թույլ տալ, որ միակ պաշտոնյան, որը պաշտոնին ընտրվում է ԱՄՆ-ի բնակչության կողմից եւ միջազգային հարաբերություններում խոսում է մեր երկրի անունից, հիմնավորապես անլուրջ մարդ լինի»,- ասել է Օբաման:

Նա նաեւ Թրամփի բարոյական չափանիշներն ու այլ մարդկանց հանդեպ հանդուրժողականությունը համեմատել է «ժանգի հետ, որն ուտում է ամեն ինչ»:

Ըստ Օբամայի՝ կարիք չկա պարզաբանել, թե Թրամփն ինչու հարմար չէ նախագահի պաշտոնի համար, քանի որ «ամեն անգամ, երբ նա պարզապես բացում է բերանը, դրան նոր ապացույցներ եք ստանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ