News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ԼՂՀ Մարտունու շրջանում գտնվող Ամարաս վանական համալիրը վաղ քրիստոնեական շրջանում կառուցված ամենալավ պահպանված հուշարձաններից է: Այս հուշարձանի  հանդեպ գիտական հետաքրքրությունը միշտ բարձր է եղել: Պատահական չէ, որ համալիրի տարածքում հաճախ են հնագիտական պեղումներ իրականացվում, որի արդյունքում IV դ. սկզբին կառուցված Սուրբ Գրիգորիս եկեղեցում հայտնաբերվել է Գրիգորիս Եպիսկոպոսի դամբարանի արեւելյան մուտքը: Հնագետ Համլետ Պետրոսյանը նշում է՝ Ամարասի դամբարանի պեղումները սկսելու համար առիթ է եղելՏիգրանակերտի երկրորդ նորահայտ եկեղեցու տակ վաղ քրիստոնեական դամբարաններին հատուկ արեւմտյան մուտքով դամբարանի հայտնաբերումը. «Սուրբ Գրիգորիսի դամբարանի արեւելյան պատի փակ լինելն էլ առիթ եղավ պեղումներն սկսելու:  Մեզանից առաջ, իհարկե,  ադրբեջանցիներն էին պեղումներ կատարել, գտանք նաեւ  1959 թ. շիշը, որտեղ գրված էր, որ պեղումներ են կատարել ու ոչինչ չեն գտել, սակայն, մենք ցանկալի արդյունքի հասանք» (ֆոտոռեպորտաժ):

Հնագետը նշում է` Գրիգորիսի դամբարանի հայտնաբերված արեւելյան մուտքն ունի 2մ լայնությամբ ու 2,5 մ երկարությամբ սալահատակ, որը քրիստոնեական այլ կառույցներում բացակայում է. «Բացել ենք նաեւ դամբարանի միջանցքի շարունակությունն արեւելյան հատվածում, դեպի դամբարան տանող աստիճանները եւ աստիճաններից դուրս սրբատաշ հարթակը: Դրսից բացել ենք նաեւ մատուռի գետնախարիսխը, որն ունեցել է վերգետնյա ու ստորգետնյա հատված»:

Հնագետի խոսքով` փլուզման վտանգի պատճառով ամբողջությամբ  չի բացվել մատուռի արեւելյան  մուտքը. «Քրիստոնեական վաղ գաղափարաբանության մեջ հավատացյալի շարժումը արեւմուտքից դեպի արեւելք էր: Արեւելքից սպասվում էր Քրիստոսի երկրորդ գալուստը, որն արդարության արեգակն էր: Հանգուցյալների համար թաղումն անում էին արեւելքից արեւմուտք՝ հանգուցյալի գլուխը պետք է լիներ արեւմուտքում`  հայացքն ուղղած դեպի արեւելք: Դրանով պայմանավորված է նաեւ վաղ քրիստոնեական գերեզմանական ճարտարապետությունը»:

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունից  տեղեկացնում են` անցած տարի իրականացվել է նորահայտ դամբարանի թանգարանացումը՝ ապակեպատ ծածկի տեղադրման եղանակով, ինչը, նոր երեւույթ է հետխորհրդային Հայաստանի համար:

Ամարասի վանական համալիրը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին (իսկ նրա կառուցումը նաեւ կապված է Արցախի թեմի առաջին եպիսկոպոս Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի անվան հետ, որը թաղված է եկեղեցու արեւելյան կողմում:

Վանական համալիրը տարբեր ժամանակահատվածներում օգտագործվել է տարբեր նպատակներով` ծառայել է որպես ամրոց, մաքսատուն, ապա նաեւ 19-րդ դարում վերականգնվել է եւ 1992-ից կրկին ծառայում է որպես եկեղեցի: Այն հանդիսանում է Արցախի հայկական ճարտարապետական վաղ շրջանի կոթողներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ