News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լիբանանի նոր նախագահ գեներալ Միշել Աունը դատապարտել էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը մերժելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանում լուս տեսնող «Ազդակ» թերթի գխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Նա նշեց, որ մոտավորապես 3 տարի անց վերջապես լիբանանյան 3 տարբեր համայնքների ներկայացուցիչները կարողացան համաձայնության գալ: «Եվ արդյունքում նախագահ ընտրվեց: Դա, իհարկե, երկարատեւ եւ բարդ բանակցությունների արդյունք էր»,- ասել է Շահան Գանտահարյանը:

Որոշ վերլուծաբաններ դա կապում են նաեւ տարածաշրջանի հիմնական խաղացողների ու արտաքին ուժերի միջեւ համաձայնության հետ: «Բայց դա դեռ վաղ է պնդել: Տրամաբանական է, սակայն, որ դա դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում»,- ասել է նա:

Գանտահարյանի խոսքով՝ նոր նախագահն արդեն լավ հարաբերությունների մեջ էր հայկական համայնքի հետ եւ ՀՅԴ քաղաքական դաշնակիցն էր: «Եվ ես պետք է ասեմ, որ հատկապես Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ժամանակ նա բավական համարձակ հայտարարություններ էր անում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի գործողությունների դատապարտման մասին: Նա Ցեղասպանությունը համեմատել էր այսօր քրիստոնյա բնակիչների դեմ կիրառվող սկզբունքների հետ եւ փաստացի այդ գործողությունների պատասխանատվությունը դրել էԱնկարայի վրա»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Լիբանանի խորհրդարանը հոկտեմբերի 31-ին նախագահ էր ընտրել: Հանրապետության նոր ղեկավար է դարձել Միշել Աունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ