News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Լրագրող Արմեն Մարտիրոսյանը դատարան է դիմել Կիեւի օդանավակայան վերադարձած «Բելավիա» ավիաընկերության օդանավի հարկադիր վայրէջքի պատճառով: Այս մասին Facebook-ում գրել է «Քաղաքացիական միություն» միջազգային ՀԿ կառավարման նախագահը:

«Դատական հայց է ներկայացվել Ուկրաինայի իշխանությունների դեմ 2016-ի հոկտեմբերի 21-ին «Բելավիայի» միջադեպի  հետ կապված՝ իմ դեմ ոչ  իրավաչափ գործողություններ իրականացնելու համար»,- ասել է Մարտիրոսյանը:

Լրագրողը հավելել է, որ իր շահերը ներկայացնելու է փաստաբան Ելենա Լուկաշը, որը 2013-2014 թվականներին զբաղեցնում էր Ուկրաինայի արդարադատության նախարարի պաշտոնը:

Նոյեմբերի 2-ին «Բելավիան» հայտնել էր, որ Կիեւը համաձայնել է միջադեպի պատճառով փոքր փոխհատուցում վճարել:

Հոկտեմբերի 21-ին, երբ օդանավը դուրս էր եկել Կիեւի օդանավակայանից, դիսպետչերը հայտնել էր անձնակազմի հրամանատարին, որ օդանավը պետք է վերադառնա: Ընդ որում, օդաչուներին սպառնացել էին մարտական կործանիչներ օդ բարձրացնել:

Վայրէջքից հետո ՀՀ քաղաքացի Մարտիրոսյանին հանել էին օդանավից, բայց որոշ ժամանակ անց բաց էին թողել: Ուկրաինայի ԱԱԾ-ից հայտնել էին, որ օդանավը հետ էին վերադարձրել, որպեսզի համոզվեն, որ ազգային անվտանգությանը վտանգ չի սպառնում: Ընդ որում, հատուկ ծառայությունները հերքել են կործանիչներ օդ բարձրացնելու մասին տեղեկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ