News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Թուրքիայում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդներին կալանավորումից հետո բանտ են տեղափոխել։

Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ՝ դատարանի կողմից կալանքի որոշման ընդունումից հետո HDP–ի համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը ուղղաթիռով տեղափոխվել է Էդիռնեի ուժեղացված հսկողության բանտ։

HDP–ի կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղին էլ տեղափոխել են Քոջաելիի ուժեղացված ռեժիմով բանտ։

Նշենք, որ նոյեմբերի 3–ի գիշերվանից սկսած ձերբակալվող քուրդ պատգամավորները հիմնականում մեղադրվում են «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» կամ «ահաբեկչական կառույցի անդամ չլինելով՝ ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ