News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԵԽ հայաստանյան գրասենյակը Հայաստանի 4 համայնքներում (Ախթալա, Արթիկ, Ուրցաձոր եւ Վարդենիկ)  գնահատել է մասնակցային կառավարման արդյունքները եւ արձանագրել, որ այնտեղ ՏԻՄ կառավարմանը մասնակցելու մշակույթ է ձեւավորվել:

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս մեկ տարի առաջ, ԵԽ-ն «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակում, չորս գործընկեր (Ախթալա, Արթիկ, Ուրցաձոր եւ Վարդենիկ) համայնքներին աջակցություն է ցուցաբերել քաղաքացիների մասնակցության նոր նախաձեռնություններ իրականացնելու համար:

Երեւանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակը հոկտեմբերի 27-28-ին Արթիկ եւ Ուրցաձոր համայնքներում կազմակերպել էր ճանաչողական այց՝ նշված համայնքներում քաղաքացիների մասնակցության նախաձեռնությունները գնահատելու եւ գործընկերային փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:

Այցին տեղական կազմակերպություններից բացի, մասնակցում էին նաեւ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի փորձագետները: Այցի նպատակն էր գնահատել տեղական նախաձեռնությունների արդյունքները՝ հաջողություններ, մարտահրավերներ եւ քաղված դասեր, փոխանակել քաղաքացիների մասնակցության ոլորտում ունեցած փորձը, տարածել հանրային որոշումների կայացման լավագույն փորձը՝ որպես տեղական ժողովրդավարության առանցքային սկզբունքներից մեկը:

Երկօրյա քննարկման ընթացքում ներկայացվեց շահառու չորս համայնքում քաղաքացներին ներգրավելու գործիքակազմը (քննարկումներ, տարբեր աշխատանքային խմբերի ձեւավորում, հանրային քննարկում, համայնքային ժողովներ, առցանց եղանակով տարբեր հարցումներ, հանրային կարծիքի հարցում եւ այլն), ինչպես նաեւ դրանց շարունակական կիրառման հնարավորությունները, տեղական կառավարման հարցում բնակչությանն ակտիվացնելու ու նրա վստահությունը ձեռք բերելու առավելությունները:

Նշվեց, որ մասնակցային կառավարման արդյունքում բարձրացել է համայնքապետարանների աշխատանքների թափանցիկությունը, շահառու չորս համայնքում ՏԻՄ կառավարմանը մասնակցելու մշակույթ է ձեւավորվել: Բնակիչները եւս կրթվել են՝ վերածվելով իրենց լիազորություններն ըմբռնող քաղաքացու: Տարբեր գաղափարներ կամ կարծիքներ ունեցող մարդկանց համախմբումը միեւնույն գաղափարի շուրջ ծառայել է ի շահ համայնքի, մեծացել է տեղական իշխանությունների նկատմամբ վստահությունը:

Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Մարիտե Մորասն ամփոփելով երկօրյա այցից ստացած տպավորություններն` ասաց• «Որպեսզի տեղական ժողովրդավարությունն ամրապնդվի եւ «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան» իրականացվի, մեզ հարկավոր են հզոր, ընտրված համայնքի ղեկավարներ ու ավագանու անդամներ, անհրաժեշտ են նաեւ տեղական առաջնորդներ: Հայաստանում մեր ծրագրի գործունեությունն ուղղված է հենց այդ առաջնորդներին եւ տեղական ժողովրդավարության ամրապնդմանը: Տեղերում դուք ձեր առանձնահատկություններն եք բերում տեղական ժողովրդավարության մեջ, բայց ամենակարեւորն այն է, որ միասին աշխատելով` կարող ենք բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը: Կարծում եմ, կարող ենք փոփոխությունների հասնել, որոնք մենք պետք է իրականացնենք, համայնքի ղեկավարների, ավագանու անդամների, ու տեղական առաջնորդների հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ