News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը նշել է, որ Իտալիան Հայաստանի համար բարեկամ երկիր է եւ  փաստել, որ առկա է երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն:  Կառավարութան ղեկավարն ընդգծել է, որ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը համապատասխան չէ պոտենցիալ հնարավորություններին եւ համոզմունք հայտնել, որ տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման ներուժը շատ ավելի բարձր է: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ կառավարության ծրագրի կարեւորագույն ուղղություններից են բարեփոխումների իրականացումը, արտահանման խթանումը եւ ներդրողների համար առավելագույն գրավիչ պայմանների ստեղծումը: Այդ համատեքստում, վարչապետը նշել է, որ առաջիկայում դիվանագիտական խողովակներով արտաքին գործընկերներին կներկայացվեն ներդրումային տարբեր ծրագրեր եւ նախաձեռնություններ, որոնք կարող են հետաքրքրել նաեւ իտալացի ներդրողներին: Նշելով, որ Հայաստանում այսօր գրանցված է իտալական կապիտալի մասնակցությամբ 130-ից ավելի ձեռնարկություն՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կան համագործակցության լայն հնարավորություններ տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

Պաոլո Ջենտիլոնին եւս ընդգծել է առեւտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ ներկայում ընթացքի մեջ են երկկողմ համագործակցությամբ իրականացվող ներդրումային ծրագրեր, այդ թվում՝ ՀՀ-ում ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը եւ համաձայնել, որ տնտեսության տարբեր ճյուղերում կան փոխգործակցության լավ նախադրյալներ: Այդ առումով, զրուցակիցները կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը եւ նշել, որ այն կարող է նպաստել գործարար կապերի սերտացմանը,  ներդրումային կոնկրետ ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը: 

Պաոլո Ջենտիլոնին ողջունել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները եւ նշել, որ մեր երկրի ներդրումային գրավչությունը պայմանավորված է նաեւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ: 

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը եւ Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ մի շարք այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ