News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Լվովի կրոնի պատմության թանգարանում նոյեմբերի 11-ին բացվել է «Հայկական եկեղեցին Լվովում (1991-2016)» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը ստեղծվել է Լվովի պատմության թանգարանի, Լվովի ազգային համալսարանի գիտական գրադարանի, Ուկրաինայի հայերի միության եւ Լվովի «Աղբյուր» հայկական համայնքի աջակցությամբ, հայտնում են Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունից:

Բացմանը ներկա են եղել հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Լվովի հունական կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգոր Վոզնյակը, Լվովի քաղաքային խորհրդի մշակույթի վարչության պետ Միխայիլ Մորոզը, Լվովի «Աղբյուր» հայկական համայնքի նախագահ Ավետիս Սարաջյանը, հոգեւորականներ, մշակութային գործիչներ եւ այլք:

Եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը բացման արարողության ժամանակ նշեց, որ ցուցահանդեսը Ուկրաինայի հայերի հարուստ հոգեւոր ժառանգության վկայությունն է:

«Մենք փորձել ենք լուսաբանել Հայաստանում քրիստոնեության տարածման իրադարձությունները եւ ցույց տալ, որ այդ երկիրը առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն»,- ասել է ցուցահանդեսի համակարգող, Լվովի կրոնի պատմության թանգարանի գիտաշխատող Անաստասիա Կամալդինովան:

Ցուցահանդեսը կշարունակվի 1 ամիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ