Սյունիքի մարզի Կապան քաղաքում երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ կեսգիժերին մի խումբ դիմակավորված անձինք երկաթե ձողերով զինված հարձակում են գործել գործարանային փողոցում գտնվող ավտոգազալցակայան վրա: Երկաթե ձողերով ծեծի են ենթարկել լիցքավորող աշխատակցին եւ պահանջել գումար: Այդ ընթացքում աղմուկից օգնության են հասել մյուս աշխատակիցները,
դիմակավորվածները դիմել են փախուստի:
Տուժած երիտասարդը գլխի շրջանում վնասվածքով տեղափոխվել է Կապանի հիվանդանոց: Նշված դեպքով քննություն է կատարվում: