News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհում առաջին անգամ, այդ թվում՝ Երեւանում, նոյեմբերի 21-27-ը կկայանա Բարձրորակ իտալական խոհանոցի շաբաթ։ Միջոցառումը կազմակերպել է Իտալիայ ԱԳՆ–ն։

Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի խոսքով՝ Բարձրորակ իտալական խոհանոցի շաբաթվա ընթացքում այս տարի աշխարհի 105 երկրներում մոտ 1300 միջոցառում կընթանա։ «Միջոցառումը նախաձեռնել ենք այն պատճառով, որ Իտալիայի տնտեսության համար գյուղատնտեսական մթերքները մեծ կարեւորություն ունեն»,– ասել է Ռիչուլին։

Շաբաթվա ընթացքում նոր իտալական ճաշացանկը մատչելի գներով հասանելի կլինի հետեւյալ ռեստորաններում, «Al Leoni», «Gold»  «Double Tree by Hilton» հյուրանոց), «Martini Royale», «Patio», «Raffaello» («Best Western Congress» հյուրանոց), «Rossini» («Golden Tulip» հյուրանոց)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ