News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը փոփոխություններ է կատարել «2017 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծում։ Նախագծի նոր տարբերակում պաշտպանական ծախսերն աճել են 63.6 տոկոսով կամ 1.027 մլրդ մանաթով՝ 1.615 մլրդ–ից հասնելով 2.642 մլրդ մանաթի, փոխանցում է Report–ը։

Դրանցից 1269.9 մլն մանաթը հատկացվել է պաշտպանական ուժերին, 111.9 մլն մանաթը՝ ազգային անվտանգությանը, 2.6 մլն մանաթը՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում կիրառական հետազոտություններին, 1 257.6 մլն մանաթը՝ այլ ծախսերի։ Բացի այդ, արդյունաբերական եւ շինարարական ծախսերն աճել են 34 տոկոսով կամ 639 մլն մանաթով՝ հասնելով 2.521 մլն մանաթի։ Այդ ծախսերն աճել են կրթության, գիտության, առողջապահության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների ծախսերի կրճատման հաշվին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ադրբեջանը 5 անգամ կրճատել է ռազմական ծախսերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ