News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

 Իրանական գործարքը հակասական էր ԱՄՆ որոշ քաղաքական գործիչների համար։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լախյուն։

Նրա խոսքով, հայտնի չէ՝ արդյոք ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը հետքայլ կանի իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ «Եւ ես չեմ կարող այդ հարցի վերաբերյալ ենթադրություններ անել։ Այն, ինչ նա ասել է նախագահական քարոզարշավի ընթացքում, կարող է զգալիորեն տարբերվել նրանից, ինչ նա կանի նախագահի պաշտոնում։ Ոչ ոք դեռ չգիտի՝  ինչ ակնկալել»,- ասել է Ուիլյամ Լախյուն։

Անդրադառնալով Թրամփի կառավարման ժամանակ Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերություններում հնարավոր փոփոխություններին, դեսպանը նշել է․ «Կարեւոր է չչափազանցնել հնարավոր փոփոխությունները։ Միացյալ նահանգներում շատ ուժեղ  կառույցներ կան, որոնք զգալի ազդում են երկրի արտաքին քաղաքականության վրա։ Եվ նախագահը ինքնուրույն չի որոշում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը։ Հետեւաբար, այս հարցում կան նաեւ այլ խաղացողներ։ Դրա համար էլ, երբ խոսքը լուրջ հարցերի՝ օրինակ Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների մասին է, մենք հույս ունենք, որ դրանք կբարելավվեն»։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզչության ընթացքում Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի կառավարության հետ միջուկային գործարքը խայտառակություն էր Վաշինգթոնի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ