News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի ընտրվելը դրական փաստ է Հայաստանի համար։ Այս մասին նոյեմբերի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհը հետեւում էր ԱՄՆ նախագահի ընտրություններին։ «Մենք պետք է միշտ պատրաստ լինենք աշխատել ամեն ընտրված նախագահի հետ։ Դուք գիտեք, որ ես Ռուսաստանում հայտնի եմ իմ միջազգային կապերով։ Ես շատ լավ անձնական կապեր ունեմ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ Եվ ես շատ կուզեի այդ կապերն օգտագործել Հայաստանի եւ Ռուսաստանի հետ ԱՄՆ կապերի ամրապնդման համար։ Թրամփը շատ պրակտիկ մարդ է, ես նրան ճանաչում եմ։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նրա համախոհ, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի հետ, նա իմ ընկերություններից մեկի Դիտորդական խորհրդի նախագահն է»,– ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ հայտնվել է հույս, որ Թրամփի ընտրվելուց հետո ինչ–որ բան կփոխվի, քանի որ Ռուսաստանում տնտեսական աճը Հայաստանի վրա մեծ ազդեցություն կունենա։ «Ինձ թվում է, որ ինչ–որ բան կփոխվի։ Դա չի նշանակում, որ առաջիկա տարում պատժամիջոցները կհանվեն, բայց ամեն դեպքում հուսանք, որ Ռուսաստանի եւ ԵՄ–ի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն, եւ ԵՄ–ն կհանի հակառուսական պատժամիջոցները»,– ասել է Արա Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Արա Աբրահամյանի խոսքով՝ մենք պետք է ակտիվորեն եւ շատ աշխատենք ամերիկահայերի հետ։ «Ես դրական են գնահատում Թրամփի ընտրվելը Հայաստանի համար եւ դրա հետ մեծ հույսեր եմ կապում։ Մենք պետք է ցույց տանք, թե որ դաշտում կարող ենք աշխատել նրանց հետ։ Մենք պետք է պատասխան տանք հարցին, թե որն է մեզ հետ աշխատելու մեջ ԱՄՆ շահը եւ որտեղ մենք կարո ենք գործընկերներ լինեն»,– ասաց Արա Աբրահամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ