News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 22-ին Չեռնիգովի գեղարվեստական թանգարանում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայկական ժառանգությունը» ցուցահանդեսի բացումը, որը նվիրված էր Ուկրաինայում հայերեն գրքի տպագրության 400- ամյակին, հայտնում է Analitikaua–ն։

Էքսպոզիցիան, որը ստեղծվել է Ուկրաինայի հայերի միության ջանքերով, ներկայացնում է   Ուկրաինայի հայերի բազմադարյա պատմության հետաքրքիր փաստերը։

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Չեռնիգովի շրջանային աշխատակազմի մշակույթի ու զբոսաշրջության, ազգությունների ու կրոնների դեպարտամենտի գլխավոր մասնագետ, թանգարանի տնօրեն Իրինա Ռալչենկոն, հայկական համայնքի անդամները, այլ ազգային համայնքների, հոգեւորականության ներկայացուցիչները, քաղաքի բնակիչները։

Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը մասնակիցներին փոխանցել է ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքը, իսկ Պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը մանրակրկիտ ներկայացրել է ցուցահանդեսը; Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ դեկտեմբերի 6-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ