News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Գերագույն դատարանի որոշման կապակցությամբ՝ մերժել ազատազրկման մեջ գտնվող ընդդիմադիր Իլգար Մամեդովի վերաքննիչ բողոքը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«ԱՄՆ-ը միանում է Եվրոպայի խորհրդին, Եվրամիությանը եւ այն կազմակերպություններին, որոնք մտահոգություն են հայտնել Ադրբեջանի Գերագույն դատարանի նոյեմբերի 18-ի որոշման կապակցությամբ՝ մերժել РеАл («Հանրապետական ալընտրանք») շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի վերաքննիչ բողոքը»,- նշված է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարության մեջ:

Մամեդովը կալանավորվել է 2013 թվականին եւ Ադրբեջանում ապօրինի ճանաչված քաղաքական գործունեության համար դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման: Նրա դատավճիռը հարուցել է Եվրոպայի եւ աշխարհի այլ երկրների իրավապաշտպանների քննադատությունը:

«Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ՄԻԵԴ որոշման համաձայն Մամեդովին առաջադրված բոլոր մեղադրանքները չեղարկել եւ նրան ու իրենց հիմնարար ազատությունների իրականացման համար բանտարկված մյուս անձանց ազատ արձակել»,- հայտարարել է Քիրբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ