News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Լեհաստանը մտադիր է Մեծ Բրիտանիայից պահանջել ԵՄ ներքին շուկայի ազատությունների պահպանում։Այս մասին հայտնել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Իռլանդիա կատարած այցի ժամանակ։

 Վիտոլդ Վաշչիկովսկին հանդիպել է լեհական համայնքի հետ Դուբլինում, որտեղ քննարկել է լեհ միգրանտների դրությունը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Նրա խոսքով, եթե Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են մնալ ԵՄ շուկայական ազատությունների գոտում, նրանք պարտավոր կինեն  այդ ազատություններն ապահովել նաև Մեծ Բրիտանիայում բնակվող լեհերի նկատմամբ։ «Մենք համարում ենք, որ Մեծ Բրիտանիայում բնակվող լեհերի կարգավիճակը պետք է սիմետրիկ լինի, այսինքն այնպիսին, ինչպիսին ԵՄ-ում բնակվող բրիտանացիների կարգավիճակն է լինելու։ Մենք մտադիր ենք պահանջել, որ Մեծ Բրիտանիան ապահովի այն չորս ազատությունները, որոնք ամրագրված են ԵՄ պայմանագրում, այսինքն ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու մարդկանց ազատ տեղաշարժը»,- նշել է Լեհաստանի դիվանագիտության ղեկավարը, հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Վաշչիկովսկու գնահատականով, Լոնդոնի ու Բրյուսելի միջեւ բանակցային գործընթացը կարող է մի քանի տարի տեւել։ Նա նշել է, որ «բրեքսիթի» թեման գլխավորներից մեկն է լինելու Իռալնդիայի արտգործնախարար Չառլզ Ֆլանագանի հետ լեհական պատվիրակության այսօրվա բանակցություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ