News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր ելույթում մոռացել է Հայաստանը որպես Թուրքիայի հետ սահմանակից պետություն նշել: Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում, ըստ պատգամավորի, հայկական պատվիրակությանը հնարավորություն է ընձեռվել հարց ուղղել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: «Մենք անդրադարձանք հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարներին եւ այդ հարցում ՆԱՏՕ-ի հնարավոր աջակցությանը: Նոյեմբերի 18-ին գերմանական Մարշալի հիմնադրամում ելույթի ժամանակ նա հիշատակել էր Թուրքիայի ռազմավարական աշխարհագրական դիրքի մասին՝ նշելով, որ հյուսիսից Թուրքիան սահմանակից է Ռուսաստանին եւ Վրաստանին, հարավից՝ Իրաքին եւ Սիրիային: Նա մոռացել էր մատնանշել Հայաստանը: Մենք բարձրացրեցինք այդ հարցը եւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է դա պայմանավորված»,- նշել է Նահապետյանը՝ հավելելով, որ Հայաստանը նույնպես Թուրքիային սահմանակից է եւ, 1990-ական թվականներից սկսած, Թուրքիան միակողմ փակել է հայ-թուրքական սահմանը, ինչը լուրջ մարտահրավել է տարածաշրջանի անվտանգության համար:

«Ստոլտենբերգը պատասխանեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը երկու պետությունների խնդիրն է, եւ ՆԱՏՕ-ն չի կարող այս հարցում որեւէ դեր խաղալ»,- ամփոփել է Կորյուն Նահապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ