News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մադրիդում Կուբայի դեսպանատան շենքի մոտ միաժամանակ երկու ակցիա է անցնում, նոյեմբերի 25-ին մահացած Ֆիդել Կաստրոյի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ բախումներ են տեղի ունենում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հավաքվածների մի մասը եկել էին դեսպանատան շենքի մոտ իրենց ցավակցությունը հայտնելու կուբայական հեղափոխության առաջնորդի մահվան կապակցությամբ։ Իսկ երկրորդ ակցիան անցկացնում է «Կուբա, ժողովրդավարությո՛ւն, արդեն» հարթակը, որը կողմ է Կուբայի ժողովրդավարական վերափոխմանը։

Ակցիայի մասնակիցները վիրավորում են իրար, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել։ Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել։ Վերջին տեղեկություններով տուժածներ չկան։

 Կուբայի դեսպանատան շենքի վրա դրոշը իջեցված է։ Իսպանիայում մոտ 120 հազար կուբացի է ապրում։

Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին 90 տարեկանում։ Կուբայում նրա մահվան կապակցությամբ իննօրյա սուգ է հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ