News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խորհրդարանում այսօր` նոյեմբերի 28-ին, մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Նշենք, որ նիստի ընթացքում քննարկվելու են Մարդու իրավունքների պաշտպանի, կուսակցությունների, ինչպես նաեւ Ազգային ժողովի կանոնակարգի մասին նախագծերը:

Արտահերթ նիստի օրակարգը ներկայացնում ենք ստորեւ

1. Մարդու իրավունքների պաշտպանի մասին նախագծի քննարկում`

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին  նախագիծ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծ

2. Կուսակցությունների մասին նախագծի քննարկում

3. Ազգային ժողովի կանոնակարգ

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին նախագծի քննարկում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ