News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայկական մշակույթն ու կրոնը միջնադարում լայնորեն տարածված էր Ղրղզստանի տարածքում։ Այս մասին «Իսիկ Կուլի լեգենդները. ի՞նչ էին թաքցնում հայ վանականները լճի հատակին» թեմայով Երեւան–Բիշքեք տեսակամուրջի ժամանակ ասել է պատմական գիտությունների թեկնածու, դոկտոր Վասիլի Պլոսկիխը։

«Ղրղզստանում հզոր հայկական սփյուռք կա։ Կան պատմական փաստեր, որ Ղրղզստանի տարածքում հայկական եկեղեցին ներկայացված էր մ.թ. սկզբին, իսկ հայկական կրոնն ու  մշակույթը միջնադարում լայնորեն տարածված էր»,– նշել է Պլոսկիխը։

Նրա խոսքով՝ քրիստոնեությունն ընդհանուր առմամբ մեծ դեր է խաղացել ամբողջ Միջին Ասիայի զարգացման գործում։ «Մեր թվարկության առաջին դարերում քրիստոնյաներ հաստատվել էին Միջին Ասիայում։ Պետք չէ մոռանալ, որ Թովմաս առաքյալը քարոզում էր Միջին Ասիայի տարածքում»,– ասել է Պլոսկիխը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ