News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում քաղաքական կուսակցությունների խոշորացումն անխուսափելի է, սակայն բնական ճանապարհով: Այս մասին նոյեմբերի 28-ին՝ խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է բոլոր կուսակցությունների համար հավասար պայմաններ ստեղծել՝ խոշոր կամ ոչ, խորհրդարանում ներկայացված կամ ոչ: Չէ՞ որ հավասար պայմանները եւ մրցակցությունը ժողովրդավարության ոսկե կանոնն է:

Շարմազանովն ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ կուսակցությունների գրանցման ազատականացումը բոլոր հետխորհրդային երկրների ճանապարհն է: 150-միլիոնանոց Ռուսաստանում կուսակցությունների հիմնադիր համագումարի եւ գրանցման համար անհրաժեշտ է ունենալ ընդամենը 40 հազար մարդ: Հայաստանը այս նույն ճանապարհով է գնում: Կուսակցության գրանցման համար անդամների նվազագույն թիվն առաջարկվում է իջեցնել 20 հազարից մինչեւ հազար: Դրանից զատ, եթե հիմա կուսակցությունը մարզերից յուրաքանչյուրում եւ մայրաքաղաքում թեկուզ մեկ բաժանմունք պետք է ունենա, ապա առաջարկվում է այսուհետեւ այս պահանջը եւս մեղմել՝ անհրաժեշտ կլինի գոնե մեկական բաժանմունք ունենալ, սակայն միայն մարզերի 1/3 մասում եւ Երեւանում: «Սակայն ազատականացումը պետք է չափավոր լինի»,- հավելեց փոխնախագահը՝ առաջարկելով հիշել Սոկրատին, որ չափավորությունը  մեծագույն առաքինություն էր համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ