Կոլումբիայում փրկարարները ավիավթարի վայրում օդանավի 6 ողջ մնացած ուղեւորի են գտել։ Այս մասին Twitter–ում հայտնել է Խոսե Մարի Կորդովայի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվում է, որ հիվանդանոցում կա 10 վիրավոր։
Օդանավում եղել է 81 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 9 անդամ, ինչպես նաեւ բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի խաղացողները։