News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Եթե կամ մի կուսակցություն, որն իրավունք չունի թթու խոսք ասել առաջին նախագահի եւ ՀՀՇ-ի հասցեին, ՀՀԿ–ն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին իր գործընկեր Արամ Մանուկյանի ելույթից հետո Հերմինե Նաղդալյանի այն հայտարարությանը, թե «ժամանակ կար, երբ ասում էիք՝ ինչի մասին լինի, պոլի փետ լինի, միայն ՀՀՇ-ից լինի, մենք էդ էլ ենք հիշում»:

«Զարմանալի է հատկապես Հերմինե Նաղդալյանի պահվածքը, որը 1990-ականներին վերաբերող իրողությունները քննադատելու որեւէ իրավունք չունի, որովհետեւ ես չգիտեմ այլ մարդ, որն այդ տարիներին այդքան սատարել, նեցուկ է եղել, աջակցել է ՀՀՇ-ին եւ առաջին նախագահին: Ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետության» ցուցակում նա զբաղեցրել է 221-րդ տեղը: Եթե պոլի փետերի մասին է խոսում, զգույշ եղեք, քանի որ դա կարող է ուղղվել ասողի դեմ: Եթե կա մի կուսակցություն, որն իրավունք չունի որեւէ թթու խոսք ասել առաջին նախագահի եւ ՀՀՇ-ի հասցեին, դա ՀՀԿ-ն է, քանի որ նրանք եւ նրանց առաջնորդները՝ Աշոտ Նավասարդյան, Գալուստ Սահակյան, անկախ ամեն ինչից սատարել են առաջին նախագահին եւ ՀՀՇ-ին»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանը կրկին հիշեցրեց, որ ԱԺ նիստը վարող նախագահն ու նրա տեղակալները Կանոնակարգի համաձայն իրավունք չունեն մեկնաբանելու իրենց ելույթները: Գալուստ Սահակյանին, սակայն, կարծես սա չէր վերաբերում: Զուրաբյանի ելույթից հետո նա արձագանքեց. «Ասեմ հետեւյալը` մենք իրավունք ունենք արտահերթ ելույթի, բայց այս անգամ ելույթ եմ ունենում, որովհետեւ իմ անունն է շեշտվել: ՀՀՇ կուսակցություն չկար, բոլորս ՀՀՇ էինք, այլ բան է Լեւոն Տեր- Պետրոսյանի մասին խոսել, այլ բան՝ այն մարդկանց, որոնք նրան սատարել են: Դուք Լեւոն Տեր- Պետրոսյանին ձեր հարազատը մի սարքեք, նա մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեզ համար այլընտրանք չի մնացել. Կամ այսօր, կամ երբեք». Բագրատ Սրբազանի ուղերձը
Երեկ գիշեր մթության քողի տակ, տեղի է ունեցել տխրահռչակ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստը, որի արդյունքում…
Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Գրեթե բոլոր կուսակցությունները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, միանում են…
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ...
«Ժողովուրդ». Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այս տարի Նիկոլ Փաշինյանն իր իշխանության օրոք մարդկանց մատնել...
«Ժողովուրդ». Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև 2018 թվականին նույն կազմակերպության կողմից արված հարցումները...
«Փաստ». Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու
Իրականում Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն ու նրանց կառավարման 6 տարին Հայաստանն ի՞նչ են դարձրել, ինչի՞ են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ