News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները տառացիորեն ամեն օր հարձակվում են Վրաստանի իշխանությունների վրա ցուցարարների հետ վերաբերմունքի հարցում, իսկ Հայաստանի համատեքստում տիրում է Արեւմուտքի գերեզմանային լռությունը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վերջին օրերի բողոքները Երեւանում եւ Թբիլիսիում։

«Մենք միշտ ասում ենք, որ ներքաղաքական կյանքը այս կամ այն երկրում ինքնիշխան պետության ներքին գործն է։ Այս դեպքում Արեւմուտքի արձագանքը զարմացնում է կայունությամբ։ Դրանք հերթական երկակի չափորոշիչներն են, այս օրինակը շատ լավ է ցուցադրում»,- ասել է նա։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ֆոնին կիրառվում է այդ թվում նաեւ կոպիտ ուժ. «Ասես Արեւմուտքն անջատել են այս օրակարգից, միացրել են միայն մի նոտա, իսկ մնացածը ասես տեղի չի ունենում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ