News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խորապես մտահոգված է անցյալ շաբաթ Կենտրոնաֆրիկական Հանրապետությունում բռնկված բռնությամբ, եւ զինված կազմավորումներին կոչ է անում անհապաղ բռնությունը դադարեցնել պատերազմի հետեւանքով ծվատվող երկրում: Այս մասին հայտնում է «Սինհուա»-ն:

Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ նշված է, որ անցյալ շաբաթ Վերին Կոտո նահանգում «Սելեկա» խմբավորման երկու նախկին ջոկատների միջեւ տեղի են ունեցել բախումներ, որոնց ընթացքում, ըստ հաղորդումների, տասնյակ մարդիկ են զոհվել, ավելի քան 11 հազար մարդ զրկվել է տնից, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են: ՄԱԿ գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել աֆրիկական այս երկրում բռնության ալիքի կապակցությամբ:

Բան Կի-Մունն այս զինված կազմավորումներին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությամբ ուղեկցվող հարձակումները, իրագործել զինաթափման պլանը, զորացրվել եւ հասարակություն վերադառնալ՝ հակամարտությունն արմատապես լուծելու համար: Հայտարարության մեջ նշված է, որ Կենտրոնական Աֆրիկայի երկրների Տնտեսական միության հատուկ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ Գաբոնի մայրաքաղաք Լիբրեւիլում, եւ Բան Կի-Մունը հուսով է, որ գագաթնաժողովի ընթացքում ԿԱՀ-ում խաղաղության իրականացման եւ վերականգնման ու կայունության ճանապարհին անցնելու հարցում երկրին օգնություն ցուցաբերելու ջանքերը կբազմապատկվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ