News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ նոր Կանոնակարգով խոսնակն ու նրա տեղակալները պետք է ավելի խիստ հետեւեն պատգամավորների կարգապահությանը։ Այս մասին նոյեմբերի 29-ին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Օրենքն առաջարկում է անջատել պատգամավորների խոսափողները, որոնք ելույթի ժամանակ խախտում են էթիկան կամ անցնում են կողմնակի թեմաների։

«Ընդդիմությունից ոմանք ասում են, թե Արեւմուտքում խորհրդարաններում ամեն բան ավելի քաղաքակրթ է։ Թող ոչ ոք չկարծի, որ մենք՝ նիստը վարողներս, հաճույք ենք ստանում խոսափող անջատելուց։ Իսկ դուք բերեք ձեր պատգամավորներին ձեր իսկ ասած Կանադայից եւ նստեցրեք այստեղ։ Թող տեսնեն, թե երբ ենք մենք անջատում խոսափողն ու ինչու։ Վերջերս ՀԱրկային օրենսգրքի քննարկում էր, իսկ պատգամավորները խոսում էին ինչից ասես, մինչեւ Մարս ու Յուպիտեր։ Դա նորմա՞լ է»,– ասաց Շարմազանովը։

Նա հիշեցրեց, որ նոր խորհրդարանը կունենա 3 փոխխոսնակ, որից մեկը՝ ընդդիմադիր։ «Այն ժամանակ դուք էլ կանջատեք անկարգների խոսափողը։ Իսկ եթե ոչ, ուրեմն լավ չեք կատարի ձեր պարտականությունները»,– ասաց Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ