News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը կարծում է, որ որոշ հանգամանքներում բռնաբարությունը կարող է արդարացված լինել: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Եվրահանձնաժողովի համար արված հետազոտության արդյունքները:

Հետազոտությանը ԵՄ տարբեր երկրների 30 հազար քաղաքացի է մասնակցել, որոնց հարցրել են, արդյո՞ք տարբեր հանգամանքներում, օրինակ, եթե մարդը շատ բաց է հագնված կամ հարբած է, սեռական ակտի հարկադրելը թույլատրելի է:

Պարզվել է, որ հարցվածների 27%-ը հնարավոր հանգամանքների ցանկից առնվազն մեկ կետով թույլատրելի է համարում սեքսի հարկադրելը:

12%-ն արդարացրել է բռնաբարությունը, եթե զոհն ալկոհոլ կամ թմրանյութ է օգտագործել, 11%-ն այն դեպքում, եթե զոհն ինքն է ինչ-որ մեկի հետ տուն գնացել, 10%-ը՝ եթե մարդը բավականաչափ հստակ չի մերժում եւ չի դիմադրում:

Փորձագետների գնահատմամբ՝ յուրաքանչյուր հինգերորդ կինը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բռնության է ենթարկվում: Տղամարդկանց շրջանում բռնության զոհ է դառնում 71-ից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ