News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բունդեսթագում Քրիստոնեադեմոկրատական միության եւ Քրիստոնեասոցիալական միության խմբակցությունը ներկայացրել է Ռուսաստանի նկատմամբ արտաքին քաղաքական ռազմավարությունը։ Այն շարադրված է փաստաթղթում, որը միաձայն ընդունվել է, հայտնում է DW–ն։ «Եվրոպայում խաղաղությունը սպառնալիքի տակ է։ Այդ պատճառով եվրոպական երկրների միությունը չի կարող հաշտվել Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի ագրեսիայի դեմ»,– ասված է փաստաթղթում։

Անգելա Մերկելի գլխավորած պահպանողական կուսակցությունների բլոկը ԵՄ–ին խորհուրդ է տալիս ավելի արդյունավետ ռազմավարություն ընտրել ՆԱՏՕ–ի շրջանակում։ Մասնավորապես, խոսքը սպառազինությունների գնման եւ տրանսպորտային ավիացիայի ոլորտում հետախուզության ուժեղացման մասին է։

Միաժամանակ Քրիստոնեադեմոկրատական միության եւ Քրիստոնեասոցիալական միության խմբակցությունը կողմ է «ՆԱՏՕ–Ռուսաստան խորհրդի» ձեւաչափով բանակցությունների վերականգնմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ