News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի եւ Հայաստանի միջեւ կարող է լուրջ համագործակցություն ձեւավորվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին եւ ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար, պրոֆեսոր Սայեդ Սարքարի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ նախարարը նշեց, որ բարձր է գնահատում ԻԻՀ հետ համագործակցությունը տրանսպորտի ու կապի ոլորտում եւ լիահույս է, որ այն կձեւավորվի եւ կամրապնդվի նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։

Պրոֆեսոր Սայեդ Սարքարին, հանգամանորեն ներկայացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում ԻԻՀ ունեցած ձեռքբերումները եւ գործունեության շրջանակներն, ընդգծեց, որ նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի եւ Հայաստանի միջեւ կարող է լուրջ համագործակցություն ձեւավորվել։

Նախարարը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշեց, որ Հայաստանում նախատեսվում է կառուցել ինժեներական քաղաք, որտեղ ներկայացված կլինեն այնպիսի միջազգային կազմակերպություններ, որոնք հաջողությունների են հասել տեխնոլոգիաների ոլորտում, եւ առաջարկեց, որպեսզի իրանական կողմը նույնպես ներկայացված լինի։

Պրոֆեսոր Սայեդ Սարքարին ընդունելով առաջարկը՝ ընդգծեց այս ոլորտում համատեղ ծրագրերի կարեւորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՏՏ եւ նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, կապի եւ տրանսպորտի ոլորտում երկկողմ գործակցության շրջանակները մեծացնելու հետ կապված մի շարք հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ