News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նոր տարվան եղեւնիները զարդարելու ավանդույթն աշխարհին նվիրել է Գերմանիան։ Առաջին եղեւնեիները Եվրոպայում սկսել են զարդարել 17-րդ դարում։

Կարծիք կա, որ այդ ավանդույթի հիմքը 1513 թվականին դրել է գերմանացի աստվածաբան Մարտին Լյութերը։ Սուրբ ծննդյան նախօրեին նա անտառի արահետով տուն վերադառնալիս հայացք էր գցել երկնքին։ Լյութերին այնքան էր հմայել աստղերի գեղեցկությունը, որ նրան թվացել էր, թե բարձր սոճիների եւ եղեւնիների ծայրերը փայլում են աստղիկներով։ Արդեն տանը նա սեղանին փոքր եղեւնի էր դրել, զարդարել այն մոմերով, իսկ գագաթին աստղ տնկել՝ ի հիշատակ Բեթղեհեմի աստղի, որը մատնանշել էր դեպի քարանձավ ճանապարհը, որտեղ ծնվել էր Հիսուսը։

Սկզբում տոնածառերը զարդարում էին ուտելի առարկաներով, հիմնականում՝ արգելված պտուղը խորհրդանշող խնձորով։  Տոնածառի վրա անպայման լինում էր թխվածքաբլիթ, վաֆլի եւ քաղցրահաց, որոնք խորհրդանշում են քրիստոնեական ծիսակարգերի ժամանակ օգտագործվող քաղցրահամ հացերը։  Գեղեցկության համար վառվող մոմեր էին շարում, սակայն դա վտանգավոր էր հնարավոր հրդեհի պատճառով։

Առաջին ապակե խաղալիքների ի հայտ գալը կարելի է պատահականություն համարել։ 1848 թվականին խնձորի բերքի պակասի պատճառով Գերմանիայի Լաուշա տեղանքում սկսել էին ապակուց գնդակներ պատրաստել, որոնք ներսից պատված էին արճճով, իսկ դրսից՝ փայլերով։ 1867–ին արտադրությունը նոր մակարդակի դուրս եկավ, արդեն արտադրում էին գունավոր ապակուց նուրբ խաղալիքներ։ Հետո վարպետներն արդեն գնդակների փոխարեն պատրաստում էին թռչուններ, աստղիկներ, կառքեր,  հրեշտակներ եւ այլն։ Ավելի ուշ ադ խաղալիքները սկսեցին պատրաստել Եվրոպայի եւ ԱՄՆ–ի շատ քաղաքներում, սակայն դրանց հայրենիքը եղել եւ մնում է Լաուշան։

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Նոր տարվա մասին մոռացան որպես բուրժուական եւ կրոնական տոնի։ Ոչ միայն մոռացան, այլեւ այն պաշտոնապես արգելվեց։ Թեպետ քաղաքացիները գաղտնի զարդարում էին տոնածառերը։ Իսկ 1935-ին ԽՍՀՄ–ում հանվեց այդ տոնի արգելքը։  Սակայն նշում էին Նոր տարին, այլ ոչ թե Սուրբ ծնունդը։ Տոնածառերի վրա բացառապես մարդկանց եւ կենդանիների պատկերներով խաղալիքներ էին։ Պատերազմի ժամանակ պատրաստվում էին նաեւ ավտոմատի, տանկի, ատրճանակի, սանիտար–շների տեսքով խաղալիքներ։ Քանի որ Ստալինը սիրում էր հոկեյ եւ կրկես, նրա օրոք տոնածառերը զարդարում էին այդ թեմատիկայով։ Արտադրում էին նաեւ Քաղբյուրոյի անդամների նկարներով խաղալիքներ։ Այսօր այդ մռայլ զարդարանքներն ընդամենը կոլեկցիոներների երազանք են դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ