News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սիրիայի Հալեպում ռուս- իրանական համատեղ հումանիտար գործողություն անցկացնելու հարցը քննարկվում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռախիմպուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք նախկինում էլ ենք Սիրիայում հումանիտար գործողություններ ձեռնարկել։ Հիմա քննարկվում էնաեւ ՌԴ հետ համատեղ հումանիտար գործողությանը մասնակցելու հարցը»,- ասել է Ռախիմպուրը։

Նրա խոսքով անհրաժեշտ է «կանխել այն աղետը, որը Հալեպում սկսվել է ահաբեկիչների գործողությունների հետեւանքով"։

Սիրիական բանակը զինյալներից ազատագրել է արեւելյան Հալեպի հյուսիսային մասի 16 թաղամասեր, որտեղ ավելի քան 90 հազար մարդ է բնակվում։ Ռուսական գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյի գնահատականով ազատագրված շրջաններում բարդ հումանիտար վիճակ է, քանի որ զինյալները, հեռանալուց առաջ, շարքից հանել են բոլոր կոմունալ օբյեկտները, բնակիչներին թողնելով առանց ջրի ու էլեկտրականության։ Սակայն հաշտեցման ռուսական կենտրոնը ՄԱԿ-ից կամ որեւէ այլ միջազգային կազմակերպությունից հումանիտար օգնության մասին դեռ ոչ մի առաջարկ չի ստացել։

Ռուս զինվորականները պատրաստ են ամենասեղմ ժամկետներում ապահովել հումանիտար ավտոշարասյունների անվտանգ մուտքը Հալեպի այն թաղամասեր, որոնք ազատագրվել են զինյալներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ