News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ձկնորսները փրկել են ավստրալացի չորս աշակերտուհիների, որոնք փչովի մեծ խաղալիքներով ծովով լողարկել են հանուն գեղեցիկ լուսանկարների, հայտնում է Mashable-ը:

Դեռահասները շատ ուշ են նկատել, որ քամին եւ մակընթացությունն իրենց ափից ավելի ու ավելի են հեռացնում:

Մոտերքում կաղամար որսող ձկնորսները աշակերտուհիներին նկատել են ափից գրեթե 500 մետր հեռավորությամբ: Նրանք փչովի ֆլամինգոյի, դինոզավրի եւ միաեղջյուրի վրա անօգնական դրեյֆում էին ալիքների վրա:

«Մենք պարզապես ցանկանում էինք Instagram-ի համար մի քանի լավ լուսանկար անել»,- ասել է տուժողներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ