News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 

Բրիտանացի գիտնականները գտել են ապացույցներ, որ 7-րդ դարից սկսած Մերձավոր արեւելքից Եվրոպա նավթ էին բերում, հայտնում է Informing–ը։

Իրենց եզրակացությունները մասնագետներն հաստատում են այն սուբստանցիայի քիմիական անալիզների արդյունքներով, որը գտել էին Արեւելյան Անգլիայի բլուրներից մեկում թաղված արարողակարգային նավերից մեկում, սափորների մեջ։

Նշում են, որ եվրոպացիները նավթ էին գնում արաբներից։ Անոթներում հայտնաբերված նյութը, որը ստացել է «Ստոկհոլմյան ձյութ» անվանումը, պատրաստված է եղել ածխաջրածիններից, որոնք արդյունահանում էին Իսրայելում կամ Սիրիայում։

Լոնդոնի Բրիտանական թանգարանի աշխատակից Պաուլինա Բուրգերը պատմել է, որ այդ անոթը համարվում էր 1939-ին արարողակարգային նավում հայտնաբերված ամենաանկարեւոր իրերից մեկը։ Գիտնականներն ավելի շատ ուշադրություն էին դարձնում այն իրերին, որոնք թանկարժեք մետաղներից էին պատրաստված։ Չնայած ամենայն հավանականությամբ «Ստոկհոլմյան ձյութով» անոթը շատ կարեւոր էր, չէ՞ որ այն դրել էին ոսկե սաղավարտի կողքին։

Միայն հիմա է հաջողվել պարզել այդ գտածոյի նշանակությունը։ Չէ՞ որ այն վկայում է այն մասին, որ դեռ 7-րդ դարում Մերձավոր արեւելքից էին նավթը Եվրոպա բերում, հետեւաբար եվրոպացիներն արդեն այն ժամանակ առեւտրային հարաբերություններ ունեին մերձավորարեւելյան տարածաշրջանի ժողովուրդների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ