News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Վանաձոր բժշկական կենտրոնում» մահացած 32-ամյա ծննդկանի հետ մայրը խոսել է ծննդաբերելուց հետո, որի ժամանակ Հռիփսիմեն մայրիկին պատմել է, որ ինքը հրաշքով է փրկվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած ծննդականի մայրը՝ տիկին Մարիետան:

«Ծննդաբերելուց հետո զանգել ա, շատ վատ էր ձայնը գալիս:  Ասաց մամ շատ պատռվածքներ ունեմ, լրիվ ներսս տրաքացրել են, էս ի՞նչ են արել, էս ի՞նչ դժվար ա ազատվելը: Ասաց՝ մամ, հրաշքով եմ փրկվել, բայց չէր պատկերացնում, որ երկու ժամից մահանալու է: Ես բուժքույր եմ, գիտեմ՝ իմ աղջիկը նեղ կոնքեր ուներ, նրան պետք է կեսարյան հատումով ազատեին, բայց իրենք պահեցին ու խեղճ երեխուս սպանեցին»,-ասաց նա:

Տիկին Մարիետան նշեց, որ բժիշկների սխալի պատճառով է իր դստեր մոտ ծննդաբերությունից հետո սկսվել արյունահոսություն. «Մորգում ասել են, որ ներքին օրգանները լրիվ արյունազրկված են եղել:   Այսինքն՝  բժիշկներն ինչ-որ սխալ բան են արել, որի հետեւանքով երեխան արյունազրկվել ա: Նույնիսկ ոչ ոք ծնարանում չի եղել, որպեսզի օգնություն ցուցաբերի արյունահոսող երեխային: Նրան ծնարանից իջեցրել են վիրահատարան, արդեն հասկանում ես, որ իրենք ինչ-որ բան այն չեն արել, որ միագամից երեխան արյունաքամվել է: Արդեն շշուկներ էլ կան, որ նրա վիրահատությունը ուշացրել են, եթե անմիջապես անեին, իմ երեխան ողջ    կմնար: Ոչ հիվանդանոց կա , ոչ էլ մասնագետ այդ հիվանդանոցում»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը, այն է ՝ հեմոռագիկ շոկ՝ պայմանավորված ներքին օրգանների եւ անոթների սուր արյունապակասության հետ։

Նոյեմբերի 29-ին վարույթն իրականացնող մարմինն ստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ այդմ՝ փորձագետները կնոջ մոտ ախտորոշել են ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների եւ անոթների սուր արյունապակասություն։

Հիշեցնենք, որ Վանաձորի ծննդատանը հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացել էր ծննդկան 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը: Նրա հարազատներն ավելի ուշ NEWS.am-ին հայտնել էին, որ կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին: Մասնավորապես սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշել էր, որ դեռեւս 21 օր առաջ բժիշկները զննելուց հետո որոշել են Հռիփսիմեին վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության, սակայն, ծննդկանը ծննդաբերելուց ժամեր անց մահացել է՝ բժիշկների անտարբերության պատճառով:

Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանն էլ մեզ հետ զրույցում դժվարացել էր պատասխանել՝  ո՞րը կարող էր լինել մահացած ծննդականի մոտ առաջացած արյունահոսության պատճառը, նա հորդորել էր սպասել  դատաբժշկական փորձաքննության պատասխանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ