News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն երկու ժողովուրդների մշակութային առնչությունների եւ պատմական դարավոր բարեկամության շնորհիվ ձեւավորված ամուր հիմք, ակտիվ զարգանում է քաղաքական ու տնտեսական երկխոսությունը:

Այս ամենը, նախագահի համոզմամբ, լավ հիմք է ստեղծում Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ կապերն ավելի ամրապնդելու եւ խորացնելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ աշխատանքով կնպաստի այդ հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում փոխգործակցության ներուժի ամբողջական բացահայտմանն ու զարգացմանը:

Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան, համակարծիք լինելով միջպետական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ Նախագահի գնահատականի հետ, կարեւորել է մինչ այժմ երկու երկրների միջեւ ձեւավորված իրավական հիմքի՝ ստորագրված ավելի քան հինգ տասնյակ փաստաթղթերի ընձեռած հնարավորությունը լիարժեքորեն օգտագործելն ու փոխգործակցությունն ընդլայնելը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի եւ տարածաշրջանի մարտահրավերների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ