News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շվեդիայում նոյեմբերի 28-ին անցկացված Երեխաների եւ երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպության (Child & Youth Finance International) «Global inclusion» (Գլոբալ ներգրավվածություն) մրցանակաբաշխությունում Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանային հաղթող:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մրցանակաբաշխությանը մասնակցել են նոմինացված 45 երկրների 150 ներկայացուցիչներ, որոնց շարքում Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի, գրավել է առաջին տեղը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շարքում:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Մրցանակաբաշխության հիմնական նպատակն է ներկայացնել այն երկրներին եւ կառույցներին, որոնք մեծ ներդրում են ունեցել ֆինանսական կրթվածության եւ ներգրավվածության մակարդակի բարձրացման գործում:

Հայաստանը 2016 թ. առանձնացել է ֆինանսական, սոցիալական եւ կյանքի որակի բարելավմանն ուղղված նորարար ծրագրերի իրականացմամբ: Մրցանակը տրամադրվել է Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներդրման եւ արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ «Իմ Ֆինանսների ամիս» ծրագրի արդյունքում ֆինանսական կրթվածության քանակական եւ որակական ցուցանիշների աճի համար:

Մրցանակը տրամադրվել է ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնին:

Նշենք, որ 2016 թ. ընթացքում Հայաստանում իրականացվել են մի շարք ծրագրեր, ուղղված ֆինանսական կրթման մակարդակի բարձրացմանը: Սկսվել են դպրոցներում ֆինանսական կրթման բաղադրիչի ներդրման աշխատանքները, գյուղական համայնքներում իրականացվում է «Ֆինանսական կրթում» ծրագիրը, իրականացվում է «Իմ ֆինանսների ամիս» տարեկան ծրագիրը եւ այլ կրթական միջոցառումներ: Ակտիվ ընդգրկվածություն ապահովել է նաեւ սոցիալական ցանցերի միջոցով ֆինանսական իրազեկումը:

Ընդհանուր առմամբ, 2016 թ. ընթացքում կազմակերպված ծրագրերին ընգրկվել են մոտ 70000 մարդ՝ աշակերտներ, ուսանողներ, գյուղաբնակ համայնքների բնակիչներ եւ այլն:

Երեխաների եւ երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպությունը (Child & Youth Finance International) ֆինանսական կրթման եւ ներգրավվածության ոլորտում աշխարհի առաջատար կազմակերպություններից է, ով կրթել է շուրջ 36 միլլիոն երեխաների եւ երիտասարդների ամբողջ աշխարհում՝ գործակցելով տարբեր երկրների եւ կառույցների հետ եւ իրականացնելով տարբեր ֆինանսական կրթմանն ուղղված ծրագրեր, որոնց թվում է «Փողի միջազգային շաբաթ» (Global Money Week) ծրագիրը: Հայաստանը՝ ի դեմս ՀՀ կենտրոնական բանկի, ակտիվ գործակցում է վերջինիս հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ