News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին` ժամը 20:00-ի դրությամբ, սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Ապարանի եւ Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Մարտունու, Ապարանի, Արտաշավանի, Մեղրու, Սիսիանի, Դիլիջանի, Սեւանի եւ Եղեգնաձորի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 -ից 100 մ:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն եւ կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Տպել
Ամենաշատ