News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պերուում ամբոխը փորձել է ինքնադասատան տեսնել Quantum ընկերության մարկետինգային հետազոտություններ կատարող երկու աշխատակիցների հանդեպ, կարծելով թե նրանք մարդու օրգանների վաճառքով են զբաղված, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Դեպքը տեղի էր ունեցել Լիմա մայրաքաղաքի Խայկանե արվարձանում։

Պարզվել է, որ մինչ այդ համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ քաղաքում սկսել են մահացած երեխաների գտնել առանց ներքին օրգանների։ Որոշ հրապարակումներում հիշատակվում էին, որ երեխաների մարմինների վրա գումար էր դրված կամ շնորհակալական գրություններ։

Չնայած իշխանությունները հերքել էին այդ լուրերը՝ բայց Խայկանի բնակիչների շրջանում տագնապ էր սկսվել։ Նրանք որոշել էին, որ «դռնից դուռ» մեթոդով հարցում իրականացնող աշխատակիցները իրականում հարմար «զոհ» են որոնում, որ հետո սպանեն նրան։

Տուժածներից մեկը, Լուիս Նունյեսը, պատմել է, որ իրեն ու իր գործընկերոջը շրջապատել, սկսել են ծեծել նրանց ու փորձել են այրել։

Երբ ոստիկանությունը պաշտպանել է մարկետոլոգներին ու նրանց բաժանմունք տարել, սկսվել են  զանգվածային անկարգություններ։ Բնակիչները շենքի վրա քարեր են նետել ու մի քանի մեքենա այրել։

Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել։ «Ռոյթերի» տվյալներով, ավելի քան մեկ տասնյակ ոստիկան վիրավորվել է ու անկարգությունների ավելի քան 30 մասնակից ձերբակալված է։ Զոհվել է մի կին, որը անկարգություններին անմիջական մասնակցություն չի ունեցել։ Իշխանությունները պարզում են նրա մահվան հանգամանքները։

Դիտորդների կարծիքով տեղի ունեցածը ուշագրավ է նախ նրանով, որ ցույց է տալիս, թե Պերուի աղքատ շրջանների բնակիչները որքանով չեն վստահում ոստիկանությանն ու առհասարակ պետությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ